6979 դիտում
16:55 07-10-2017
Երևանյան դժվարամատչելի զառիթափերը մաքրվել են ԱԻՆ փրկարար ծառայության աշխատակիցների ուժերով. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Համաքաղաքային շաբաթօրյակի ընթացքում մայրաքաղաքի առանձին դժվարամատչելի հատվածներ մաքրել և պատշաճ տեսքի են բերել ԱԻՆ փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության աշխատակիցները:
ԶԼՄ-ներով նախապես տարածված տեղեկատվության համաձայն՝ մաքրման աշխատանքներն առանց խոչընդոտների անցկացնելու նպատակով առավոտյան ժամը 10-ից դադարեցվել էր երթևեկությունը Սարալանջի շրջանցիկ ճանապարհի Արմենակյան-Խորենացի փողոցների հատվածում:
Հենց այդ ժամից էլ գործի են անցել փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայով ու ճոպաններով մաքրել և պարկերով իրենց հետ իջեցրել են զառիթափի այդ հատվածի աղբը: Աշխատանքներն այս հատվածում համակարգել է Երևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետ Հրայր Անտոնյանը:
ԱԻՆ Երևանի փրկարարական վարչության աշխատակիցների ուժերով մաքրման աշխատանքներ են կատարվել նաև մեկ այլ դժվարամատչելի տարածքում՝ Աթենքի փողոցի`«Արարատ» կոնյակի գործարանին հարակից զառիթափում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
3541 դիտում
20:38 27-05-2021
«Երևան քաղաքի պատվավոր փրկարար»-ի կոչում է շնորհվել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
388 դիտում
11:25 06-05-2024
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը
406 դիտում
10:58 06-05-2024
Այս տարի կառավարության, «Վեոլիա ջրի» մեր գործընկերների հետ պետք է որևէ հանգուցալուծման գանք. քաղաքապետ
418 դիտում
10:53 06-05-2024
Երևանի մետրոն այսուհետ կաշխատի մինչեւ ժամը 00։00-ն