3925 դիտում
20:38 27-05-2021
«Երևան քաղաքի պատվավոր փրկարար»-ի կոչում է շնորհվել ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանի հետ ներկա է գտնվել 2020թ. արցախյան պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման արարողությանը: Խաչքարը տեղադրվել է Երևան քաղաքի փրկարարական վարչության շենքի բակում:
Այնուհետ քաղաքապետ Հայկ Մարությանը արտակարգ իրավիճակների կանխարգելման, հնարավոր հետևանքների վերացման և արագ արձագանքման, ինչպես նաև բնակչության անվտանգության ապահովմանն ուղղված ակտիվ գործունեության համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանին շնորհել է «Երևան քաղաքի պատվավոր փրկարար»-ի կոչում:
«Անկախ օրից ու ժամից, ցանկացած իրավիճակներում հենց դուք եք համայնքի ու բնակչի կողքին, և մենք միասին կարողանում ենք հաղթահարել շատ դժվարություններ: Եվ, որ ամենակարևորն է, Երևանի բնակիչը այդ ծառայությունն իր մաշկի վրա զգում և գնահատում է»,- ընդգծել է քաղաքապետն ու մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել ԱԻՆ աշխատակիցներին՝ պատասխանատու և նվիրված աշխատանքի համար:
ԱԻՆ աշխատակիցներին պարգևներ է հանձնել նաև նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանն էլ պարգևատրվել է ՀՀ ԱԻՆ «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
862 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
703 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը
760 դիտում
22:40 23-12-2024
Երևանի նոր ջրի մաքրման կայանը և աղբաորսիչ սարքերն արդեն գործում են