«Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ՝ hամաքաղաքային շաբաթօրյակ կանցկացվի մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում
Երևանի հիմնադրման օրվան՝ «Էրեբունի-Երևան 2799»-ին ընդառաջ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մայրաքաղաքում հոկտեմբերի 7-ին հայտարարվել էր համաքաղաքային շաբաթօրյակ:
Երևանը մաքրելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի կոչին միացել են Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, քաղաքապետարանի ենթակայության կառույցները, պետական և մասնավոր կազմակերպություններ, Երևանի ավագանու՝ հանրապետական կուսակցության խմբակցությունը:
Անգլիական այգու և մանկական զբոսայգու պուրակի տարածքը մաքրվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, զարգացման և ներդրումային ծրագրերի վարչությունների, տուրիզմի բաժնի, Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցների ուժերով: Այստեղ նախաձեռնությանը միացել է նաև «Կոնգրես» հյուրանոցի աշխատակազմը:
Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ընկերության աշխատակիցներն էլ մաքրել են Հրազդանի կիրճի «Հաղթանակ» կամրջին հարող հատվածը: