211652_close_icon
views-count11089 դիտում article-date 09:37 08-10-2017

«Էրեբունի-Երևան 2799» միջոցառումներին ընդառաջ` մեկնարկել են տոնական ձևավորման աշխատանքները

Երևանի հիմնադրման 2799-րդ տարեդարձին ընդառաջ` մայրաքաղաքում մեկնարկել են տոնական ձևավորման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության ու «Երքաղլույս» ընկերության կողմից արդեն իսկ մեկնարկել են քաղաքի թեմատիկ ձևավորման և գեղարվեստական լուսավորության աշխատանքները: Ձևավորման աշխատանքներ իրականացվում են գլխավոր և երկրորդական փողոցներում, տոնական հանդերձանք կստանան նաև այգիներն ու պուրակները: Հատուկ ձևավորում կունենան ոչ միայն միջոցառումների վայրերը, այլև դրանց հարակից տարածքները: Տոնական գեղարվեստական լուսավորության շնորհիվ գիշերային Երևանը նույնպես կստանա առանձնահատուկ տեսք: Ձևավորման աշխատանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 12-ը:

Նմանատիպ նյութեր