36-ամյա ՌԴ քաղաքացուհին դիմել է Ոստիկանություն, որ իրեն Նոյեմբերյանի ոլորաններում BMW-ի մեջ բռնաբարել են
                        [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի  տեղեկություններով՝  երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքի բնակիչ,  36-ամյա Սոֆյա Ոսկրեսենսկայան դիմել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչություն և հայտնել, որ  նախորդ օրը՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 21:30-ի սահմաններում ոմն Արթուրն  իր BMW  մակնիշի ավտոմեքենայի սրահում Տավուշի մարզի Նոյեմբերյանի ոլորաններում բռնություն է գործադրել իր նկատմամբ և իր կամքին հակառակ սեռական հարաբերություն  է ունեցել իր հետ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փաստի առթիվ Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում հետաքննություն է սկսվել:
 Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանությունը ձեռնարկում է  անհրաժեշտ միջոցառումներ՝ խորհրդավոր Արթուրի անձը պարզելու և նրան ու BMW ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

