211652_close_icon
views-count3452 դիտում article-date 23:20 06-10-2017

Մայրաքաղաքում բացվել է «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը՝ դառնալով տարածաշրջանում առայժմ միակը

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը կրտսեր որդիների հետ միասին ներկա է գտնվել «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքի բացման արարողությանը։ Իրական քաղաքի մոդել հանդիսացող ծրագիրն իրականացնողների ուղեկցությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը շրջել է մանկական քաղաքում, ծանոթացել ստեղծված պայմաններին ու հնարավորություններին, նաև զրուցել է մանկական քաղաքի փոքրիկ քաղաքապետի հետ: Ներկայացնելով նախաձեռնության նպատակը՝ պատասխանատուները նշել են, որ «Սիթիզեն»-ի հիմքում դրված է երեխայի զարգացման համար կարևոր երկու գաղափար՝ կրթություն և զվարճանք։ Կենտրոնը նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար, ովքեր խաղային միջավայրում հնարավորություն կունենան ծանոթանալու 60-ից ավելի մասնագիտությունների հետ, ինչպես նաև ձեռք բերել նոր գիտելիքներ ու փորձ։ «Սիթիզեն» մանկական քաղաքն ունի իր հրապարակը, փողոցներն ու հաստատությունները, ինչպիսիք են՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունը կամ շոկոլադի ֆաբրիկան։ Նշվել է նաև, որ «Սիթիզեն»-ում երեխաները ինքնուրույն են որոշում որ հաստատություն այցելել, ինչ մասնագիտությամբ աշխատել և ինչպես վաստակել կամ ծախսել վաստակած գումարը։ Հարկ է նշել, որ երեխաների համար նախատեսված այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել աշխարհի տարբեր քաղաքներում, որոնց շարքին միացավ նաև Երևանը՝ դառնալով տարածաշրջանում առայժմ միակը: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն[/b]

Նմանատիպ նյութեր