2766 դիտում
09:27 17-05-2019
Արմեն Աշոտյանը միակը չէ, որ հանդիպել է Արարատ Միրզոյանի հետ. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում արտախորհրդարանական ուժերը փնտրում են առավել ադեկվատ անձի, որի հետ գոնե կարող են քննարկել երկրի համար կարևորագույն հարցեր, որտեղ իշխանություն-ընդդիմություն խաղալը երկրորդական է։
Եվ, մեր տեղեկություններով, կարծես գտել են մեկին, ով բաց է քննարկման համար և «հարայ-հրոցով» չի խոսում նրանց հետ։ Խոսքը ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանի մասին է, որին, ըստ նույն տեղեկությունների, փորձում են հասկացնել, որ անհնար է առաջ շարժվել աջուձախ բոլորին «փռելով ու ծեփելով», որ արտաքին լուրջ մարտահրավերներ ունեցող այս երկրում բացի անձնական շահից, կա երկիր պահելու խնդիր։
Ասում են, հեշտ չի ստացվում նրան ևս դուրս բերել անընդհատ նախկինների հետ համեմատվելու գծից, բայց կարծես հնարավոր է բան հասկացնել։
Ի դեպ, օրերս նաև Արմեն Աշոտյանն էր հանդիպել Արարատ Միրզոյանի հետ, սակայն նա միակը չէ արտախորհրդարանական ուժերից, որի հետ Միրզոյանը քննարկում է քաղաքական հարցեր»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6705 դիտում
08:59 14-05-2019
Արմեն Աշոտյանը գաղտնի այցելել է խորհրդարան և հանդիպել Արարատ Միրզոյանի հետ. «Փաստ»
3259 դիտում
15:08 14-05-2019
Արմեն Աշոտյանը սեփական նախաձեռնությամբ հանդիպում է ունեցել Արարատ Միրզոյանի հետ
Այս բաժնից
1387 դիտում
08:55 25-01-2025
«Սա Հայաստանի իշխանությունների ողբերգական ձեռագիրն է, որի հետևանքները 2020 թվականից տեսնում ենք». «Փաստ»
1315 դիտում
07:40 25-01-2025
Կարևորը՝ մարդկանց կյանքն ավելի բարդացնեն. «Փաստ»
7771 դիտում
17:51 24-01-2025
Միջազգային փոխանցումներ դեպի ԱՄՆ և Եվրոպա՝ լավագույն սակագներով