Երեխաների իրավունքների պաշտպանության նոր կայք է ստեղծվել
Այսօր տեղի ունեցավ երեխաների իրավունքներին նվիրված մարդու իրավունքների պաշտպանի՝ [url=http://children.ombuds.am/]children.ombuds.am[/url] կայքի շնորհանդեսը:
«Ստեղծվել է նոր վեբ կայք, որը նվիրված է երեխաների իրավունքներին: Ինքներդ էլ գիտեք, թե որքան կարևոր են ժամանակակից տեխնոլոգիաները և այդ միջոցները փորձում ենք ծառայեցնել նաև երեխաների իրավունքների պաշտպանությանը:
Այս միջոցառումը կարևորում եմ, որովհետև այն ուղղակի առնչվում է ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին և նրանով է պայմանավորված, որ նոր օրենքով իրականացնում է երեխաների իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մշտադիտարկում, ինչպես նաև երեխաների իրավունքների խախտումների կանխարգելում և այդ իրավունքների պաշտպանում: Սա մեր իրավական հիմքերն ամրապնդեց, որպեսզի ակտիվ ներգրավվենք ոլորտում»,- բացման խոսքում ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: