61720 դիտում
10:57 06-10-2017
«Նորագավիթցի Ջոնի» սպանության կասկածանքով ձերբակալվածը քննիչներին հայտնել է, թե որտեղ է թաքցրած «ՏՏ» տիպի ատրճանակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 5-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչների կատարած ճիշտ և օպերատիվ քննչական գործողությունների արդյունքում նախօրեին ձերբակալված Նորագավիթի բնակիչ՝ 46-ամյա Գարեգին Հովհաննիսյանը քննիչներին մատնացույց է արել այն վայրը, որտեղ նա պահել է ատրճանակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչները Գ . Հովհաննիսյանի հետ մեկնելով Արտաշատի խճուղի 1-ին նրբանցքի թիվ 3 հասցեի դիմաց՝ այնտեղ տեղադրված տնակի տակ հայտնաբերվել է 1 հատ «ՏՏ» տիպի ատրճանակ՝ իր պահունակով, որի մեջ եղել է 5 փամփուշտ։
Հայտնաբերվածն առգրավվել է և նշանակվել է դատաձգաբանական, դատահետքաբանական, մատնադրոշմային փորձաքննություններ։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/05/1079084/]հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հոկտեմբերի 3-ին հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել էր Երևան քաղաքի Նորագավիթ 7-րդ փողոցի բնակիչ՝ 46-ամյա Գարեգին Հովհաննիսյանը։
Վերջինս կասկածվում էր հոկտեմբերի 3-ին Նորագավիթի 8-րդ փողոցի թիվ 11 տան դիմաց Ս. Ավագյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններվ՝ հանցագործությունը բացահայտելու և կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ էին կատարել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ովքեր Ոստիկանություն էին տեղափոխել նաև «Մինի Կուպեր» մակնիշի 41 PO 041 համարանիշի և «Միցուբիշի» մակնիշի 35 MO 496 համարանիշի ավտոմեքենաները։
Հոկտեմբերի 4-ին Շենգավիթի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկության թույլտվություն տար Գ. Հովհաննիսյանին պատկանող նշված ավտոմեքենաները զննելու համար։
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել էր քննչական բաժնի միջնորդությունը և ընթերակաների ներկայությամբ զննություն էր կատարվել ավտոմեքենաներում ու «Մինի կուպեր» մակնիշի ավտոմեքենայի աջ դռան գրպանիկում հայտնաբերվել էր 7.62 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում էին անհրաժեշտ աշխատանքներ՝ հանցագործութան գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննիչի որոշմամբ Գ. Հովհաննիսյանը ձերբակալվել էր։
[b]Սպանության կասկածանքով ձերբակակված 46-ամյա Գարեգին Հովհաննիսյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0453814001507271823978025.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
304331 դիտում
14:07 04-05-2018
Երևանում դաժան սպանության կասկածանքով ձերբակալվածը իրավապահներին հայտնել է, որ ինքը դերասան է. ՏԵՍԱՆՅՈՒԹ