83780 դիտում
13:26 05-10-2017
Նոր մանրամասներ՝ նորագավիթցի «Ջոն» մականվամբ 48-ամյա տղամարդու սպանության գործից. կասկածյալի ավտոմեքենայում հայտնաբերվել է կրակված 1 պարկուճ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 34-104 հոդվածի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հոկտեմբերի 3-ին հարուցված քրեական գործի շրջանակում որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Նորագավիթ 7-րդ փողոցի բնակիչ՝ 46-ամյա Գարեգին Հովհաննիսյանը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հոկտեմբերի 3-ին Նորագավիթի 8-րդ փողոցի թիվ 11 տան դիմաց Ս. Ավագյանին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններվ՝ հանցագործությունը բացահայտելու և կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ են կատարել Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի քննիչները, ովքեր Ոստիկանություն են տեղափոխել նաև «Մինի Կուպեր» մակնիշի 41 PO 041 համարանիշի և «Միցուբիշի» մակնիշի 35 MO 496 համարանիշի ավտոմեքենաները։
Երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Շենգավիթի քննչական բաժնի քննիչը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկության թույլտվություն տա Գ. Հովհաննիսյանին պատկանող նշված ավտոմեքենաները զննելու համար։
Դատարանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական բաժնի միջնորդությունը և ընթերակաների ներկայությամբ զննություն է կատարվել ավտոմեքենաներում ու «Մինի կուպեր» մակնիշի ավտոմեքենայի աջ դռան գրպանիկում հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի կրակված 1 պարկուճ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ աշխատանքներ՝ հանցագործութան գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ։
Քննիչի որոշմամբ Գ. Հովհաննիսյանը ձերբակալվել է։
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/04/1078977/]հայտնել էր [/url]ֆոտոլրագրողը, հոկտեմբերի 4-ին, գիշերը ժամը 01։00-ից 01։30-ն ընկած ժամանակահատվածում «Էրեբունի» հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել էր Նորագավիթ 8-րդ փողոցի բնակիչ՝ 48-ամյա Սամվել Ավագյանը։
Վերջինս հիվանդանոց էր տեղափոխվել «որովայնի խոռոչի թափանցող վնասվածքներ» ախտորոշմամբ, ծայրահեղ ծանր վիճակում։ Բժիշկները մի քանի ժամ կենաց-մահու պայքար էին տվել, որպեսզի փրկեին նրա կյանքը, սակայն հրազենային վնասվածքները անհամատեղելի էին կյանքի համար։
[b]Սպանության կասկածանքով ձերբակակված 46-ամյա Գարեգին Հովհաննիսյանն է
[/b][img]http://shamshyan.com/ups/images/0348491001507196661785565.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 129+
129+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1498 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)