211652_close_icon
views-count28991 դիտում article-date 22:32 05-10-2017

ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի կողմից շնորհակալագրեր հաձնվեցին Արմավիրի մարզի վաստակաշատ մանկավարժներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հոկտեմբերի 5-ի՝ Ուսուցչի տոնի կապակցությամբ ՀՀԿ Արմավիրի ԵԿ-ի անդամները այս տարի որոշեցին հյուրընկալվել Արմավիրի մարզի այն վաստակաշատ մանկավարժներին, ովքեր այս տարի առաջին անգամ հարազատ դպրոցում չէին նշելու տոնը, այլ անցել էին վաստակած հանգստի: Երիտասարդների նախաձեռնությանն աջակցեց ՀՀԿ Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ Ա.Ղահրամանյանը: Նրա անունից երիտասարդները շնորհակալագրեր հանձնեցին և շնորհավորեցին այս գեղեցիկ տոնի արթիվ շուրջ 7 տասնյակ ուսուցչի: Անակնկալ այցելությունը հաճելիորեն զարմացրեց և ուրախացրեց մանկավարժներին: Վաստակաշատ ուսուցչուհիներից շատերն էլ հետադարձ հայացք ձգելով անցյալին, հիշելով հին օրերը դպրոցի հարկի ներքո, ուրախությունից ու հպարտությունից հորդող արցունքները սրբելով՝ խնդրեցին երախտիքի ու շնորհակալանքի խոսքեր փոխանցել մեծարգո Ա.Ղահրամանյանին՝ գնահատանքի և ուշադրության համար: Մտավորականության մի ստվար զանգվածը` մանկավարժները, մշտապես գտնվում են պարոն Ա.Ղահրամանյանի ուշադրության ու հոգածության ներքո և սա նմանատիպ մի քայլ էր, որով իրենք`վաստակաշատ մանկավարժները, այսօր ևս մեկ անգամ արժևորվեցին: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 34+
34+

Նմանատիպ նյութեր