1913 դիտում
17:00 26-02-2018
Հանրային խորհրդի նախագահի շնորհավորանքը՝ վաստակաշատ ավիատոր, Խորհրդային Միության վաստակավոր օդաչու Դմիտրի Աթբաշյանին
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն իր և խորհրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել վաստակաշատ ավիատոր, Խորհրդային Միության վաստակավոր օդաչու, ԽՍՀՄ Աշխատանքային կարմիր դրոշի կրկնակի շքանշանակիր, ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին ղեկավար, Հանրային խորհրդի օդային տրանսպորտի քաղաքականության հարցերի ենթահանձնաժողովի նախագահ, «Ազգային ավիացիոն միավորում» ՀԿ նախագահ Դմիտրի Աթբաշյանին 80-ամյա հոբելյանի առթիվ.
«Հարգարժան պարոն Աթբաշյան,
Դուք անգնահատելի ավանդ եք ունեցել Խորհրդային Հայաստանում քաղաքացիական ավիացիայի կայացման ու զարգացման գործում: Մեծ է Ձեր ներդրումը քաղավիացիայի ոլորտում նաև անկախությունից հետո, իսկ քաղավիացիան՝ մասնավորապես փոքր ավիացիայի գոյությունը, Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցավ հատկապես Արցախյան պատերազմի ժամանակ:
Այսօր էլ Դուք շարունակում եք նույն եռանդով ու նվիրվածությամբ Ձեր գիտելիքներն ու փորձը ծառայեցնել մեր երկրին ու ժողովրդին:
Հանրային խորհրդում Ձեր ակտիվ գործունեությամբ հետևողականորեն ուշադրության կենտրոնում եք պահում քաղավիացիայի ոլորտը՝ համախմբելով փորձառու մասնագետներին, բարձրաձայնելով քաղավիացիայի խնդիրները և պատկան մարմիններին ներկայացնելով քաղավիացիայի զարգացման Ձեր հարուստ փորձից բխող տեսլականը:
Իմ և Հանրային խորհրդի անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեր 80-ամյա հոբելյանը՝ մաղթելով քաջառողջություն, երկար տարիների ակտիվ ու բեղուն կյանք»:
Նմանատիպ նյութեր
1483 դիտում
13:09 21-07-2015
Բակո Սահակյանը Դմիտրի Աթբաշյանին պարգեւատրել է «Երախտագիտություն» մեդալով
5610 դիտում
20:49 24-03-2017
94 տարեկանում մահացել է Խորհրդային Միության հերոս, օդաչու Ստեփան Միկոյանը
2141 դիտում
16:46 09-12-2016
Վաստակաշատ օդաչու Ռուբեն Եսայանը պարգևատրման է արժանացել ՔԱԳՎ պետի կողմից
Այս բաժնից
472 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1264 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
748 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր