211652_close_icon
views-count32360 դիտում article-date 21:40 05-10-2017

Արտակարգ դեպք Երևանի Տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում. 16-ամյա ուսանողները ծեծկռտուքի պատճառով վնասվածքներ են ստացել

Ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել երեկ՝ հոկտեմբերի 4-ին, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 10:00-ի սահմաններում Արաբկիր բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին հայտնել են, որ «նախաբազկի պատռված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Մանուկյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Մամիկոնյանց փողոցի բնակիչ, 16-ամյա Դավիթ Մ.-ն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 09:30-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու 3/1 հասցեում գտնվող Երևանի Տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջի վարչական տարածքում վիճաբանություն է տեղի ունեցել Դավիթ Մ.-ի և նրա հասակակիցներ, Երևանի Սարկավագի փողոցի բնակիչ Լևոն Ա.-ի, Աբովյան քաղաքի բնակիչ Վռամշապուհ Ա.-ի և Երևան քաղաքի Վրացական փողոցի բնակիչ Գոռ Հ.-ի միջև, որի ժամանակ միմյանց պատճառվել են մարմնական վնասվածքներ: Պարզվել է նաև, որ Դավիթ Մ.-ն ձեռքով միտումնավոր հարվածել և կոտրել է քոլեջի մուտքի դռան ապակին: Հետաքննիչի կողմից նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ և նշված անձինք, ովքեր սովորւմ են նշված քոլեջում բաց են թողնվել և հանձնվել ծնողներին: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր