18704 դիտում
15:11 01-11-2022
Արտակարգ դեպք Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում․ 15-ուսանողը դանակահարել է իր հասակակից ուսանողին, վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի շրջանի պատռած վերք և ձախ գոտկային շրջանի կտրած վերք-թափանցող» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Ռ․-ն է։ Եվ նրան հիվանդանոց տեղափոխած անձինք հայտնել են, որ երեխան Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ անզգուշաբար ընկել է։
Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ Նարեկ Ռ․-ին նշված վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 15-ամյա Արման Ա․-ն։
Ոստիկանները հայտնաբերել են նրան և ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռվել է վարույթ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն ու նրան դանակահարած կասկածյալը սովորում են Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
36961 դիտում
19:18 20-12-2019
Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանի Ինֆորմատիկայի Պետական Քոլեջում. ուսանողը տեղափոխվել է հիվանդանոց
Այս բաժնից
16867 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ