Ռուսական օդուժի հարվածից հետո «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի պարագլուխ ալ-Ջուլիանին կոմայի մեջ է ընկել
Սիրիայում ռուսական օդատիեզերական ուժերի հարվածից հետո «Ջեբհաթ ան-Նուսրա» միջազգային ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլիանին ստացած մարմնական վնասվածքների հետևանքով ընկել է կոմայի մեջ։
Այդ մասին, ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
Հավելել է, որ Cy-34 ինքնաթիռով հասցվել է ճշգրիտ հարված, ինչի հետևանքով սպանվել է 9 գրոհային, որոնցից 7-ը դաշտային հրամանատարներ են եղել, և խմբավորման առաջնորդը։
Բացի այդ, ոչնչացվել է մեծ քանակի զենք-զինամթերք։