211652_close_icon
views-count3544 դիտում article-date 16:02 15-05-2016

Սիրիայում սպանվել է Բելգիայի քաղաքացի, «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման առաջնորդներից Աբու Դաուդ ալ-Բալջիքին

Սիրիայում սպանվել է Բելգիայից Սիրիա ժամանած և ահաբեկիչներին միացած Աբու Դաուդ ալ-Բալջիքին, հաղորդում է Ria Novosti-ն: Վերջինս համարվում էր «Ջենհաթ ան-Նուսրա» այաբեկչական խմբավորման առաջնորդներից մեկը և սպանվել է Իդլիբ նահանգում Սիրիայի ռազմաօդային ուժերի օդային հարվածների արդյունքում: Սիրիայում գործող բրիտանական Մարդու իրավունքների հարցերով դիտորդական կենտրոնի տվյալներով՝ օդային հարվածները ահաբեկիչների դիրքերին հասցվել են ուրբաթ՝ մայիսի 13-ին, ինչի արդյունքում սպանվել է 16 ահաբեկիչ, որոնց մեջ էլ եղել է Աբու Դաուդ ալ-Բալջիքին: Տեղեկությունը հաստատել է ծայրահեղական իսլամիզմի հարցերով փորձագետ Փիթեր Ֆան Օսթեյնը:

Նմանատիպ նյութեր