3256 դիտում
12:18 25-09-2016
ԱՄՆ-ի պետքարտուղարն ու ԵՄ գերագույն ներկայացուցիչը կոչ են արել Սիրիայի խմբավորումներին չհամագործակցել «Ջեբհաթ ան-Նուսրա»-ի հետ
Եվրամիության անդամ պետությունների ԱԳ նախարարները, ԵՄ արտաքին դիվանագիտության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին կոչ են արել Սիրիայի զինված խմբավորումներին հանուն երկրի կայունության վերականգնման չհամագործակցել «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հետ, հաղորդում է Ria Novosti-ն։
Հայտարարությունը տարածվել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ամփոփիչ հանդիպումից հետո։
«Մենք հաստատում ենք մեր ընդհանուր կարծիքը, որ «Ջեբհաթ ան-Նուսրա»-ն մերժում է Սիրիայում քաղաքական անցումը և ներառական ժողովրդավարական ապագան։ Կոչ ենք անում բոլոր զինված խմբավորումներին դադարեցնել համագործակցությունը նրա հետ»,-ասված է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի կենտրոնակայանում տեղի է ունենալու Հալեպի աղետալի իրավիճակի հարցով արտակարգ նիստ։
Նմանատիպ նյութեր
6945 դիտում
16:34 21-12-2016
Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումը
4129 դիտում
12:05 04-10-2017
Սիրիայում ռուսական ավիացիան ոչնչացրել է «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման հրամանատարական կազմին
Այս բաժնից
1177 դիտում
23:14 24-12-2024
Ֆրանսիական Ալպերում 240 դահուկորդ է տարհանվել
1009 դիտում
21:52 24-12-2024
Իսրայելը խնդրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ գումարել Եմենի հութիների հարձակումների առնչությամբ
985 դիտում
21:16 24-12-2024
Ամստերդամում դատապարտվել են իսրայելցի երկրպագուների վրա հարձակված անձինք