Սիրիայում ռուսական ավիացիան ոչնչացրել է «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորման հրամանատարական կազմին
Սիրիայում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի հատուկ օպերացիայի արդյունքում սպանվել են «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման հրամանատարական կազմի անդամներին։ Այդ մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«ՌԴ ՊՆ-ի հատուկ օպերացիայի արդյունքում ոչնչացվել են «Ջեբհաթ ան-Նուսրա» միջազգային ահաբեկչական խմբավորման հրամանատարության մի շարք անդամներ»,-ասել է Կոնաշենկովը։
Խմբավորման ղեկավար Աբու Մուհամմեդ ալ-Ջուլիանին զրկվել է ձեռքիերից և գտնվում է ծայրհեղ ծանր վիճակում։
Նշենք, որ խմբավորման գրոհայինները սեպտեմբերի 18-ին հարձակվել էին Իդլիբ նահանգի անվտանգ գոտու սահմանին, որտեղ տեղակայված է ռուսական կողմի դիտակետը։