Նախագահի աշխատակազմում 54 հաստիք է կրճատվել. տնտեսվել է 29 մլն դրամ գումար. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի կարգադրությամբ նախագահի աշխատակազմում սեպտեմբերին 54 հաստիք է կրճատվել: Կարգադրությունը Ս. Սարգսյանը ստորագրել է սեպտեմբերի 1-ին:
«Ժողովուրդ»-ին չհաջողվեց ճշտել, թե կոնկրետ ո՞ր հաստիքներն են կրճատվել, սակայն հայտնի դարձավ, որ այդ գործընթացի արդյունքում 29 մլն դրամ է տնտեսվել: Ու հիմա տնտեսված 29 մլն դրամն ուղղվելու է կառավարության պահուստային ֆոնդ:
Կառավարության առաջիկա նիստում ներառված է այդ մասին համապատասխան որոշման նախագիծ: Հիշեցնենք, որ ևս 159 հաստիք էլ նախագահականում նախատեսված է կրճատել հաջորդ տարի, քանի որ սահմանադրական փոփոխությունների հետևանքով կրճատվելու են նախագահի, նաև նրա աշխատակազմի լիազորությունները»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]