Փրկարարները 1 օրում 15 ահազանգ են ստացել փակ դռների վերաբերյալ
Հոկտեմբերի 4-5-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում փակ դռների վերաբերյալ:
Մասնավորապես՝ Երևան, Լոռու մարզի Վանաձոր, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բոլոր փակ դռները: