211652_close_icon
views-count8058 դիտում article-date 21:23 04-10-2017

Արթուր Պետրոսյան. Տղաները գիտեն հաղթանակի արժեքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 4-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի և մամուլի ասուլիսը. [b]-Պարոն Պետրոսյան, ինչպե՞ս եք պատրաստվում լրացնել պաշտպանության բացերը: Նոր փորձարկում սպասվու՞մ է առաջիկա խաղերին: [/b] -Բոլորս էլ գիտենք մեր հավաքականի խնդիրները: Պետք է փորձենք բացակայող ֆուտբոլիստների բացը լրացնել: Եթե մեկը բացակայում է, ապա դա մյուսի համար հնարավորություն է, և նրանք պետք է ամեն ինչ անեն, որպեսզի փորձեն օգնել թիմին: [b]-Որպես ֆուտբոլիստ արդեն խաղացել եք Լեհաստանի դեմ, ինչպիսի՞ հիշողություններ ունեք այդ հանդիպումից: [/b] -Շատ լավ հիշում եմ այդ խաղը: Ավելի շատ նման էր կռվի, քան ֆուտբոլային հանդիպման (ծիծաղում է-խմբ.): Մեր թիմը ստացավ երեք, իսկ լեհերը՝ մեկ կարմիր քարտ: Շատ լավ հիշում եմ նաև իմ խփած գնդակը: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, որը, կարծում եմ, դրական արդյունք էր մեր թիմի համար: [b]-Վերջին շրջանում անընդհատ մարտավարական փոփոխություններ եք անում պաշտպանության դիրքում: Ո՞րն է Ձեզ համար ավելի հոգեհարազատ տակտիկա՝ 2, թե 3 կետրոնական պաշտպանով խաղը և ինչպիսի՞ տեսք կունենա մեր պաշտպանությունը վաղվա խաղում: [/b] -Ինձ ավելի հոգեհարազատ է 2 կենտրոնականով խաղը, բայց այդ ամենը կախված է մրցակցից: Վաղվա խաղի մասին երևի հիմա չասեմ, բայց փորձելու ենք ամեն դեպքում մեր ունեցած խնդիրներին լուծում տալ: [b]-Ինչպե՞ս եք պատրաստվում չեզոքացնել Ռոբերտ Լևանդովսկուն։ [/b] -Նրան չեզոքացնելը շատ բարդ է, բայց եթե ցանկանում ենք վաղը դրական արդյունքի հասնել, ապա պետք է փոխօգնությունը աշխատի, և եթե դա ստացվի՝ ապա հնարավոր է դրական արդունքի հասնել: [b]-Երկու խաղից կավարտվի Աշխարհի առաջնության նախընտրական փուլը: Կմնա՞ք և ուզու՞մ եք արդյոք մնալ հավաքականի ղեկին: [/b] -Հիմա մտածում եմ մոտակա երկու խաղերի մասին: Դրանցից հետո արդեն վերջնական որոշումը կկայացնեմ: Այս պահին ձեր հարցի պատասխանը չունեմ: [b]-Ցավոք, վերջին երկու խաղերում հաղթանակները հավաքականին այլևս ոչինչ չեն տա։ Ինչպե՞ս եք պատրաստվում մոտիվացնել տղաներին: [/b] -Տղաներին մոտիվացնելու խնդիր չկա, քանի որ մենք այն հավաքականը չենք, որ շատ հաղթանակներ ենք տոնում: Ըստ իս՝ ամեն մի հաղթանակ մի քայլ առաջ է մեզ համար, և դրա համար տղաները մոտիվացված են, որովհետև իրենք հասկանում են, թե ինչ է նշանակում ամեն մի հաղթանակը մեզ համար: Լեհաստանի դեմ խաղալն ինքնին մոտիվացիա է մեզ համար: [b]-Այս անգամ մի քանի նոր ֆուտբոլիստներ ունենք հավաքականում: Ինչպե՞ս են այս մի քանի օրերի ընթացքում իրենց դրսևորել և արդյոք կտեսնե՞նք նրանց վաղը խաղադաշտում: [/b] -Գեղամ Կադիմյանը եղել է արդեն հավաքականում, նա նոր ֆուտբոլիստ չէ: Վերջին շրջանում իր թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ է և շատ լավ մարզավիճակում է: «Շիրակից» հրավիրել ենք Ռոբերտ Դարբինյանին և Արտյոմ Միքայելյանին, որովհետև իրենց թիմում բավականին հաջող են խաղում, իսկ մենք պաշտպանությունում խնդիրներ ունենք։ Արտյոմ Սիմոնյանն էլ, երբ ունեցել է խաղային պրակտիկա, հրավիրվել է հավաքական: Ի ուրախություն մեզ՝ նա հիմա խաղաժամանակ ստանում է «Ալաշկերտում»: [b]-Թե Մելիքսեթյանը և թե Բեգլարյանը բավական հաջող խաղ են ցուցադրում առաջնությունում: Ո՞ւմ եք վստահելու դարպասը վաղվա խաղին: [/b] -Որոշումը կա, վաղը կտեսնեք: [b]-Հարձակման գծում այս անգամ բացակայում է Արթուր Սարկիսովը: Ինչպիսի՞ հարձակում եք պատկերացնում առաջիկա երկու խաղերի համար: [/b] -Շատ եմ ցավում Սարկիսովի համար։ Արդեն խոսել եմ հետը, վիրահատությունը հաջող է անցել, և հիմա նա գտնվում է վերականգնողական փուլում: Միակ դիրքը, որտեղ մենք խնդիր չունենք, դա հարձակումն է: [b]-Առաջիկա երկու խաղերը որոշիչ են զամբյուղների ձևավորման հարցում: Հայաստանը վերջին ամիսների ընթացքում C խմբում էր, իսկ հիմա նահանջել է D խումբ, որտեղից ավելի հեշտ է Եվրո-2020-ի ուղեգիր նվաճելը: Ձեզ համար ո՞ր խմբում է ավելի նախընտրելի հայտնվելը: [/b] - Ազգերի լիգայի հետ կապված` չեմ մտածում, որ պետք է դուրս գանք դաշտ, պարտվենք, որ մնանք D խմբում: Եթե կարողանանք հաղթել լեհերի այս ուժեղ թիմին, որոնք վերջին 10 տարում այսքան ուժեղ հավաքական չեն ունեցել, դա հայկական ֆուտբոլի համար մեծ հաջողություն կլինի: Այդ պատճառով էլ այս պահին դրա մասին մտածելն իրոք անիմաստ է: Պետք է խաղանք, փորձենք դրական արդյունքի հասնել, իսկ հետո ինչ լինելու է, թող լինի: Ազգերի լիգային դեռ մեկ տարի կա: Հիշեցնենք, որ ԱԱ-2018-ի ընտրական մրցաշարի Հայաստան-Լեհաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 5-ին՝ Երևանի ժամանակով 20:00-ին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր