2258 դիտում
20:38 22-02-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է իտալական խոշորագույն ճանապարհաշինական ընկերության ներկայացուցիչներին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը փետրվարի 22-ին ընդունեց իտալական «ANAS» խոշորագույն ճանապարհաշինական ընկերության բիզնես զարգացման գործադիր տնօրեն Լաուրենտ Ֆրանսիոզիին, «IRD Engineering» ինժեներական խորհրդատվության ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Պաոլո Օրսինիին և «Gestione Progetti Ingegneria» տրանսպորտային ենթակառուցվածքի ինժեներական խորհրդատվության ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջորջիո Գիդուչիին։
Ողջունելով հյուրերին՝ նախարարը ներկայացրեց մեր երկրի համար կարևոր ճանապարհաշինական ծրագրերը՝ դրանցում առանձնացնելով պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ ծրագրերը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Լաուրենտ Ֆրանսիոզիին ներկայացրեց «ANAS» ընկերության գործունեությունը։ Նա ընդգծեց, որ բացի արագընթաց ճանապարհներ կառուցելուց, մասնագիտացած են նաև բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ դժվարանցանելի ճանապարհների կառուցման աշխատանքներում, հավելելով, որ հետաքրքրված են պետություն - մասնավոր հատված համագործակցությամբ Հայաստանում կառուցվող ենթակառուցվածքների գործընթացներով և նախագծերով։
Հանդիպման ընթացքում կողմերը կիսվեցին տեղեկություններով համագործակցության հնարավոր ծրագրերի վերաբերյալ։ Համաձայնություն ձեռք բերվեց ուսումնասիրել դրանց հնարավոր տարբերակները և հաջորդ հանդիպման ընթացքում ներկայացնել կոնկրետ առաջարկություններ։
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
2006 դիտում
18:36 15-12-2016
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը ընդունեց չինական «GSAFETY» ընկերության ներկայացուցիչներին
2061 դիտում
18:22 24-03-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է ԵՀ տրանսպորտի հարցերով հանձնակատար Վիոլետա Բուլչին
1301 դիտում
22:08 27-02-2017
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը հանդիպել է «ZTE» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի փոխնախագահին
Այս բաժնից
397 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
544 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
925 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ