211652_close_icon
views-count46617 դիտում article-date 17:07 04-10-2017

Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչությունը շարունակում է հայտնաբերել անտառի նկատմամբ վանդալիզմ կատարողներին. բերման են ենթարկվել տնօրեն ու ԱՁ-ի տնօրեն

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հոկտեմբերի 3-ին, Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության ծառայողները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով Ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 24-ամյա Ռաֆիկ Պողոսյանին և 50-ամյա Նորհույս Պողոսյանին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները նրանց տնամերձ տարածքում գործող սղոցարանում հայտնաբերել են 3 մետր երկարության 10-20 սմ տրամագծով 60 հատ «եղևնի» տեսակի գերաններ և մոտ 26 խ.մ ընդհանուր ծավալով «բարդի» և «եղևնի» ծառատեսակի 3-4 մետր երկարության տախտակներ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվածի վերաբերյալ համապատասխան ոչ մի փաստաթուղթ չի եղել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. և Ն. Պողոսյանները հայր ու որդի են, իսկ Ն. Պողոսյանը աշխատում է «Սևան ազգային պարկի Նորատուս մասնաճյուղում» առանձնացված ստորաբաժանման տնօրեն, իսկ Ռ. Պողոսյանը ԱՁ տնօրեն է, և նրանք կասկածվում են իրենց տնամերձ տարածքում գործող սղոցարանում ապօրինի հատված փայտանյութի վերամշակմամբ տախտակներ և գերաններ ստանալու և իրացնելու մեջ։ Փաստի առթիվ Ոստիկանության Գավառի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով ահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր