6311 դիտում
16:59 04-10-2017
Հակոբ Սերոբյան. Վստահ եմ, որ եզրափակչում մեր տղաները կարող են ավելի բարձր գնահատականներ ստանալ
Մոնրեալում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության եզրափակչում Հայաստանը երկու մասնակից ունի՝ Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) և Արթուր Դավթյանը (բազմամարտ): Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը դժգոհ չէ արդյունքներից.
«Մենք հանդես էինք եկել մրցումային առաջին օրը և լարված սպասում էինք վերջնական արդյունքներին:
Հարություն Մերդինյանն աշխարհի գավաթի խաղարկությունից հետո հասցրեց լավ մարզավիճակ ձեռք բերել: Նա իր բարդ վարժությունը կատարեց: Մի պահ քիչ էր մնում ընկներ նժույգից, սակայն իր վարպետության շնորհիվ կարողացավ շտկել իրավիճակն ու լավ ելույթ ունենալ:
Նախատեսում ենք, որ Մերդինյանը եզրափակչում ավելի բարդ վարժություն կկատարի, սակայն դա վերջնական կորոշենք վիճակահանությունից հետո: Պայքարելու ենք մեդալի համար: Կարծում եմ՝ նա պատրաստ է:
Արթուր Դավթյանն արդարացրեց իմ սպասելիքները: Վերջապես աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում մասնակից ունենք: Վստահ եմ, որ մեր տղաները եզրափակչում կարող են ավելի բարձր գնահատական ստանալ: Վահագն Դավթյանը նույնպես լավ հանդես եկավ»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
Մարզիչը նշեց, որ թիմում տրամադրությունը շատ բարձր է և մարտական:
Աշխարհի առաջնության եզրափակչում Արթուր Դավթյանը կմրցի հոկտեմբերի 5-ին, իսկ Հարություն Մերդինյանը՝ հոկտեմբերի 7-ին:
Նմանատիպ նյութեր
4958 դիտում
17:51 25-09-2017
Հակոբ Սերոբյան. Հուսով եմ՝ աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը կլինի բազմամարտի եզրափակչում
2124 դիտում
18:59 22-05-2014
Հենրիխ Մխիթարյանը շարունակում է բարձր գնահատականներ ստանալ եվրոպական ԶԼՄ-ների կողմից
8211 դիտում
22:34 27-03-2017
Հակոբ Սերոբյան. Արդյունքները սպասվածից բարձր են
Այս բաժնից
2671 դիտում
22:12 14-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության մեկնարկում հաղթանակ է տոնել երեք շախմատիստ
3019 դիտում
12:50 14-01-2025
Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա՝ հետևելու Անդրանիկ Մարգարյանի 15-րդ հուշամրցաշարի ընթացքին
2887 դիտում
23:25 13-01-2025
Հայտնի են Անդրանիկ Մարգարյանի անվան շախմատային հուշամրցաշարի առաջատարները