8184 դիտում
22:34 27-03-2017
Հակոբ Սերոբյան. Արդյունքները սպասվածից բարձր են
Այսօր Հայաստանի մարմնամարզիկները Դոհայից վերադարձան Հայաստան: Քաթարի մայրաքաղաքում նրանք մասնակցեցին աշխարհի գավաթի խաղարկության փուլին եւ նվաճեցին մեկական ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալ:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ այս մրցաշարում իր համար մի քանի անակնկալներ եղան: Նա գոհ է տղաների գրանցած արդյունքներից.
«Ես նախընտրում եմ քիչ խոսել եւ շատ անել: Մեծ անակնկալ էր, որ նժույգ թափերում Արթուր Դավթյանը մեդալ նվաճեց, իսկ ազատ վարժությունում 4-րդ տեղը զբաղեցրեց: Առաջիկայում` Եվրոպայի առաջնությանը, նա պետք է հանդես գա բոլոր գործիքների վրա, այդ պատճառով էլ այս մրցաշարում փորձեցինք նրա ուժերը: Դավթյանը շատ ուժեղ է հենացատկում, եւ արդյունքը սպասելի էր: Սակայն չէինք պատկերացնում, որ մյուս վարժությունում եւս նա եզրափակիչ կանցնի:
Արթուր Թովմասյանը մեկ տարի բաց էր թողել վնասվածքի պատճառով: Այս մրցման ժամանակ ամենալավ կատարումը ցույց տվեց: Շատ գոհ եմ, որ վերականգնվելուց հետո նման արդյունք գրանցեց:
Մեդալներ ակնկալում էինք նաեւ Վահագն Դավթյանից եւ Հարություն Մերդինյանից: Դավթյանը միավորների շատ քիչ տարբերությամբ 4-րդ տեղը զբաղեցրեց, իսկ Մերդինյանի մոտ վնասվածքը զգացնել տվեց: Հարությունը նախադաստակի կոտրվածք ուներ, հետո մարզվեց մեկ ամիս: Բայց այդ բարդ վարժության համար շատ ժամանակ է հարկավոր:
Տղաները սպասվածից ավելի բարձր արդյունք գրանցեցին: Մեդալների քանակով Չինաստանից հետո երկրորդն ենք: Սա եւս անակնկալ էր»,-ասաց Հակոբ Սերոբյանը:
Նմանատիպ նյութեր
6272 դիտում
16:59 04-10-2017
Հակոբ Սերոբյան. Վստահ եմ, որ եզրափակչում մեր տղաները կարող են ավելի բարձր գնահատականներ ստանալ
1344 դիտում
15:32 22-10-2015
Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանի մասնակցությունն աշխարհի առաջնությանն այլևս հարցականի տակ չէ
2790 դիտում
15:35 27-05-2016
Հակոբ Սերոբյան. Տղաներն արեցին այն, ինչ անհրաժեշտ էր
Այս բաժնից
2233 դիտում
17:22 14-12-2024
Ֆուտզալ - Եվրո-2026. Հայաստան - Դանիա․ ՈւՂԻՂ
2584 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3889 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային