4925 դիտում
17:51 25-09-2017
Հակոբ Սերոբյան. Հուսով եմ՝ աշխարհի առաջնությունում Արթուր Դավթյանը կլինի բազմամարտի եզրափակչում
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն ուսումնամարզական հավաք է անցկացնում Փարիզում՝ պատրաստվելով աշխարհի առաջնությանը: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի խոսքով՝ Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանն ու Արթուր Դավթյանը տարվա գլխավոր ստուգատեսում հանդես կգան բարդացված վարժություններով.
«Աշխարհի առաջնությունում մեր տղաներն ուժեղագույնների շարքում են: Արթուր Դավթյանը պայքարելու է բազմամարտում: Նա լավ մարզավիճակում է և եզրափակիչ անցնելու համար ուժերը ներում են: Անկախ Հայաստանի պատմության մեջ աշխարհի առաջնությունում բազմամարտի եզրափակչում դեռևս մասնակից չենք ունեցել: Հուսով եմ, որ Արթուրը կկոտրի այդ սառույցը:
Հարություն Մերդինյանը (նժույգաթափեր) մի քանի օր է իր վարժությունը գրեթե առանց վրիպումների է կատարում: Լավ հանդես գալու դեպքում նա կարող է լինել լավագույնների թվում:
Վահագն Դավթյանի (օղակներ) հետ մշակում ենք բարդացված վարժությունը, շտկում թերությունները: Տեսնենք՝ որ տարբերակով նա ավելի մաքուր կկատարի:
Փարիզում լավ մարզումներ ենք անցկացնում, այստեղ պայմանները շատ լավ են»,- ասաց Հակոբ Սերոբյանը:
ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում մարզիչն ամփոփեց նաև օրեր առաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում կայացած աշխարհի գավաթի խաղարկության փուլում հայ մարմնամարզիկների արդյունքները.
«Ընդհանուր առմամբ գոհ չեմ, միջին գնահատական եմ տալիս, քանի որ եզրափակչում երկու մասնակից ունեինք: Վահագն Դավթյանը հավակնում էր մրցանակային տեղի, սակայն վայրէջքի ժամանակ մեծ քայլ արեց, որի պատճառով զրկվեց մեդալից: Մեր մարզաձևում նույնիսկ միջին սխալները վճռորոշ են: Հարությունն այդ պահին լավ մարզավիճակում չէր: Վարժությունը կատարելու ընթացքում նա ընկավ: Այդ տարիքում դժվար է պահպանել մարզավիճակը: Իսկ Արթուրը վատ հանդես չեկավ:
Աշխարհի առաջնությունում այսպես հանդես գալու դեպքում չեմ դժգոհի: Մրցակցությունը շատ մեծ է լինելու, բարդ ծրագրեր են անելու բոլոր ուժեղները»,- նշեց Սերոբյանը:
Աշխարհի առաջնությունը կկայանա Կանադայի Մոնրեալ քաղաքում, հոկտեմբերի 2-8-ը: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի Փարիզից, սեպտեմբերի 27-ին:
Նմանատիպ նյութեր
2198 դիտում
20:26 09-03-2016
Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն
2163 դիտում
17:54 03-07-2019
Հակոբ Սերոբյան. Արթուր Դավթյանը գերազանցեց ինքն իրեն
6272 դիտում
16:59 04-10-2017
Հակոբ Սերոբյան. Վստահ եմ, որ եզրափակչում մեր տղաները կարող են ավելի բարձր գնահատականներ ստանալ
Այս բաժնից
2584 դիտում
22:42 13-12-2024
Ծանրորդ Արա Աղայանը զրո ստացավ աշխարհի առաջնությունում
3889 դիտում
13:23 13-12-2024
ՈՒԵՖԱ-ն տուգանել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային
2875 դիտում
13:09 13-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի մեկ ներկայացուցիչ