Ագուերոյի վնասվածքն ավելի լուրջ է
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն ավելի լուրջ վնասվածք է ստացել, քան՝ ենթադրվում էր:
Ինչպես հայտնել է Արգենտինայի հավաքականի գլխավոր բժիշկ Դոնատո Վիլյանին, Ագուերոն բաց կթողնի առնվազն մեկուկես ամիս: Նախապես սպասվում էր, որ նա շարքից դուրս է եկել 4 շաբաթով:
Հիշեցնենք, որ Ագուերոն կողոսկրի կոտրվածք էր ստացել ավտովթարի արդյունքում՝ Հոլանդիայում տաքսիով օդանավակայան ընթանալիս:


