211652_close_icon
views-count5926 դիտում article-date 15:13 03-10-2017

Արթուր Ոսկանյան. Ավստրիան այսպես չի խաղա. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպայի երիտասարդական առաջնության խմբային փուլի Հայաստան Մ-21-Ջիբրալթար Մ-21 հանդիպումից հետո (1:0), կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի հետխաղային մամուլի ասուլիսը: [b]-Մեր հավաքականն ուներ խաղից գոլ խփելու լավ հնարավորություններ, բայց կարծես թե ստանդարտ իրավիճակներն ավելի լավ էր օգտագործում։ Ո՞րն է գոլային պահերը չիրացնելու պատճառը։ [/b] - Ճիշտ եք նկատել, որ խաղային իրավիճակներից չկարողացանք գոլ խփել, և ստանդարտներն ավելի վտանգավոր էին։ Ինձ թվում է`ավելի շատ ֆուտբոլիստների ֆունկցիոնալ վիճակը չի բավականացնում, որպեսզի կարողանանք ավելի բարձր տեմպով խաղալ։ Այսօր պետք է գնդակն ավելի արագ գլորեինք և գրոհներն ավելի արագ զարգացնեինք։ Դա գալիս է թե առաջնության մակարդակից և թե ֆուտբոլիստների անհատական որակներից։ Ունենք որակյալ ֆուտբոլիստներ, բայց այս մակարդակում պետք է կարողանան արագ գործել։ Երբ մրցակիցը ամբողջ թիմով պաշտպանվում է, այդտեղ շատ կարևոր է, որպեսզի ամեն ինչ շատ արագ անեն և ճիշտ կողմնորոշվեն։ [b]-Պարոն Ոսկանյան, մենք սովոր ենք, որ մեր հավաքականը խաղում է կարճ փոխանցումներով, բայց այսօր խաղում էինք երկար փոխանցումներով, ի՞նչն էր պատճառը։ [/b] -Ուսումնասիրել էինք մրցակցի խաղը և գիտեինք, որ պաշտպանությունում բաց տարածություններ շատ են թողնում։ Դրա համար փորձում էինք սկզբից կարճ փոխանցումներով դուրս հանել նրանց պաշտպանությունից, իսկ հետո օգտագործել այդ տարածությունները։ Ճիշտ է` շատ դեպքերում խոտանը շատ էր, քանի որ փոխանցումների որակն այնքան էլ լավ չէր։ Իհարկե, եղան նաև դեպքեր, որ լավ փոխանցումներն անցան, բայց կասեցումը կամ ֆուտբոլիստների բացվելը բարձր մակարդակի չէր։ [b]-Նախ ի՞նչ կասեք Ռոբերտ Հակոբյանի վնասվածքի մասին և ինչպե՞ս եք պատրաստվում խաղալ Ավստրիայի հավաքականի դեմ: [/b] - Ճիշտն ասած` Ավստրիան լրիվ այլ մակարդակի թիմ է, որի դեմ դեռ կպատրաստվենք և կփորձենք խաղալ տակտիկական այլ սխեմայով, իսկ Ռոբերտի վնասվածքի մասին կարող եմ ասել, որ ուժեղ հարված ստացավ ոտքին, բայց վնասվածքի լրջությունը պարզ կլինի երկու օրից։ Իմ կարծիքով, լուրջ բան չկա, դեռ ժամանակ կա, մինչև մյուս խաղը։ Մենք ևս մի կորուստ ունենք, Հայկ Սարգսյանը երրորդ դեղին քարտն ստացավ և բաց կթողնի հաջորդ հանդիպումը։ [b]- Ի՞նչ տպավորություն թողեց Գրիգոր Աղեկյանի խաղը։ [/b] - Ինձ թվում է` որպես կենտրոնական հարձակվող շատ լավ խաղ անցկացրեց։ Ճիշտ է` գոլ չխփեց, բայց մեծ աշխատանք կատարեց։ Գոհ ենք նրա խաղից։ [b]- Հայկ Գալստյանը, փոխարինման դուրս գալով, ակտիվացրեց խաղը։ Ի՞նչն էր պատճառը, որ նա այսօր խաղադաշտում չէր։ [/b] - Հայկը միայն երեկ էր միացել մեզ և երեք օր առաջ էր խաղացել։ Մենք որոշեցինք, որ երկար ճանապարհից հետո նրան հանգստի հնարավորություն տանք և երկրորդ խաղակեսում մտցնենք խաղադաշտ, որ մրցակցի հոգնածության ֆոնի վրա ավելի շատ օգուտ տա, բայց այնպես ստացվեց, որ ստիպված ավելի շուտ մտցրինք խաղադաշտ։ [b]- Ի՞նչ կարող է Ավստրիայի հավաքականին հակադրել մեր թիմը։ [/b] - Բնականաբար, Ավստրիան այսպես չի խաղա, ավելի շատ պրեսինգով կխաղա։ Մենք պետք է օգտագործենք այն հնարավորությունները, որ կունենանք և պաշտպանությունում ավելի ուշադիր լինենք, որ չսխալվենք։ Նշենք, որ չորս խաղում վաստակած յոթ միավորով Հայաստանի հավաքականը յոթերորդ ընտրական խմբի առաջատարն է: Խմբում մեր ընտրանուն հաջորդում են. Ռուսաստան՝ 4 միավոր (2 խաղ), Սերբիա՝ 3 (1), Ավստրիա՝ 3 (1), Մակեդոնիա՝ 3 (1), Ջիբրալթար՝ 0 (5): Հոկտեմբերի 10-ին Արթուր Ոսկանյանի սաները տանը կխաղան Ավստրիայի հավաքականի հետ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր