Վարչապետը նկատողություն է արել Տարոն Մարգարյանին. «Ժողովուրդ»
«ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ վերջերս ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Երևան քաղաքի կառավարման հարցով մի քանի դիտողություններ է արել քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Սակայն, ինչպես պարզվում է, վարչապետի դիտողությունները Երևանի քաղաքապետի սրտով չեն եղել, և նա փորձել է հարցերը կարգավորել Սերժ Սարգսյանի միջոցով:
Վարչապետի մի քանի դիտողություններից հետո Տարոն Մարգարյանն անձամբ է հանդիպել Սերժ Սարգսյանին և բողոքել Կարեն Կարապետյանից՝ խնդրելով, որ վերջինս չմիջամտի իր աշխատանքին: Ինչպես երևում է՝ նրա խնդրանքը բավարարվել է, և Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանին հորդորել է ուղղակի հանգիստ թողնել Երևան համայնքը:
«Ժողովուրդ» օրաթերթն այս հարցով մեկնաբանության համար դիմեց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանին, ով ո՛չ հաստատելով, ո՛չ հերքելով վերը նշվածը՝ ասաց, թե բամբասանքներ չի մեկնաբանում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]