Վիվառո Բլոտում խաղարկվեց ավտոմեքենա և 3.6 միլիոն դրամ
Վիվառոն շարունակում է զարմացնել իր հերթական նախաձեռնություններով: Սեպտեմբերի 30-ին ամփոփվեց Վիվառո Բլոտի կազմակերպած խոշոր շահումներով հերթական ակցիան: Խաղարկվում էին 2017թ. արտադրության Nissan Kicks ավտոմեքենա և մեծ դրամական մրցանակներ, որոնց համար պայքարը սկսվել էր ավելի քան 2 ամիս առաջ:
Բլոտի սիրահարները ակցիայի գործողության ժամանակահատվածում խաղալով Վիվառո Բլոտ՝ ստանում էին տոմսեր: Ամենաշատ տոմսեր ունեցող 64 մասնակիցներն իրավունք էին ստացել մասնակցելու օնլայն մրցաշարին, որտեղ եզրափակիչ անցած 8 մասնակիցները շահել էին եզրափակչի կենդանի մրցաշարի ուղեգրեր:
Ուժեղագույն ութ մասնակիցները ժամանել էին Վիվառոյի գլխավոր գրասենյակ՝ վիճարկելու [url=https://www.vivaronews.am/%D5%8E%D5%AB%D5%BE%D5%A1%D5%BC%D5%B8-%D4%B2%D5%AC%D5%B8%D5%BF%D5%B8%D6%82%D5%B4-%D5%AD%D5%A1%D5%B2%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%A5%D6%81-%D5%A1%D5%BE%D5%BF%D5%B8%D5%B4%D5%A5%D6%84%D5%A5%D5%B6%D5%A1/]գլխավոր մրցանակը՝ ավտոմեքենան[/url]: Միմյանց միջև թեժ պայքարից հետո պարզվեց նոր ավտոմեքենայի տիրոջ անունը՝ Արման Սիմոնյան:
Սակայն սա դեռ ամենը չէ: Մրցասպարեզ էին ժամանել նաև նշված ժամանակահատվածում ամենաշատ խաղեր անցկացրած 32 մասնակիցներ: Այս մրցաշարի լավագույն 8 մասնակիցները կիսեցին 1.000.000 դրամ մրցանակային ֆոնդը:
Իսկ մինչ այդ վիճակահանությամբ՝ Կենո սարքի միջոցով, պարզվել էին 1.500.000 և 1.100.000 դրամ մրցանակային ֆոնդերի շահողները: Նշենք, որ 1.500.000 դրամ շահեց մեկ մասնակից, ում տոմսերի թվանշանները ունեին առավելագույն համընկնում Կենո սարքից հանված պատահական թվերի հետ: Իսկ 1.100.000 դրամ մրցանակային ֆոնդը բաժանվեց առավելագույն համընկնում ունեցող 4 մասնակիցներ միջև:
Ակցիան ավարտվեց, բայց առջևում Վիվառո Բլոտի նոր նախաձեռնություններն են: Վիվառո Բլոտում խաղի սիրահարներին սպասվում են [url=https://www.vivarobet.am/#/promos/?news=190909]10 նոր iPhone X հեռախոսներ[/url] և խոշոր դրամական մրցանակներով նոր մրցաշարեր: