211652_close_icon
views-count2109 դիտում article-date 11:53 02-10-2017

Երիտասարդ հանրապետականները ծանոթանում են առաջնորդության հմտություններին

Սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը ՀՀԿ երիտասարդական կազմակերպության անդամները Ծաղկաձորում մասնակցել են Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի հայաստանյան գրասենյակի նախաձեռնությամբ անցկացվող «Լիդերների Ակադեմիա Հայաստանում» խորագիրը կրող ծրագրին, որի կազմակերպիչներն էին Հոլանդական ազատական կուսակցությունը, Մաքս վան դեր Շտոլ հիմնադրամը և Էդուարդո ֆրայ հիմնադրամը։ Ծրագրին մասնակցում էին երիտասարդ կուսակցականներ նաև այլ քաղաքական ուժերից: Ծրագրի շրջանակներում միջազգային փորձագետները երիտասարդներին ներկայացրել են քաղաքական հիմնական արժեքներն ու գաղափարախոսությունները, անցկացրել սեմինարներ, երիտասարդների հետ կազմել քաղաքական SWOT վերլուծություններ։ Մասնակիցները ուսումնասիրել են նաև քաղաքական ուղերձների կառուցման մեթոդիկան, հանդես եկել անհատական զեկույցներով, փոխանակվել կարծիքներով։ Ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվել են որակավորման հավաստագրեր։

Նմանատիպ նյութեր