211652_close_icon
views-count1041 դիտում article-date 11:29 29-10-2014

Երիտասարդ հանրապետականները ձեռք են բերում քաղաքագիտական նոր գիտելիքներ

ՀՀԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպությունում տեղի ունեցավ «Կուսակցություններ և գաղափարախոսություններ» խորագիրը կրող դասընթացը: Միջոցառման կազմակերպիչները ՀՀԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական և քաղաքական հանձնաժողովներն էին: Սեմինարին մասնակցում էին ՀՀԿ երիտասարդական կազմակերպության տարածքային կառույցների շուրջ 40 անդամ: Դասընթացի թեմաները բազմազան էին: Երիտասարդները հնարավորություն ունեցան ծանոթանալու գաղափարախոսությունների տեսակներին և կուսակցական համակարգերին, քաղաքական հոսանքներին և կուսակցությունների օրենսդրական կարգավորմանը: Նրանք մանրամասն ուսումնասիրեցին կուսակցությունների զարգացման պատմությունն ու հայ ազգային կուսակցությունների գաղափարախոսությունները: Զեկույցներներով հանդես եկան քաղաքական հանձնաժողովի նախագահ Սմբատ Ղահրամանյանն ու գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Եվա Գրիգորյանը, ովքեր հույս հայտնեցին, որ այսօրինակ միջոցառումները կլինեն շարունակական: Միջոցառման ավարտին ՀՀԿ ԵԿ կենտրոն տարածքային երիտասարդական կազմակերպության նախագահ Միքայել Սահակյանը նշեց, որ նմանատիպ սեմինար-դասընթացները էլ ավելի կպատրաստեն կրտսեր կուսակիցներին և հնարավորություն կտան վերջիններիս ավելի ակտիվ ներգրավվածություն ունենալ քաղաքական գործընթացներում:

Նմանատիպ նյութեր