Օգնում են փրկարարները
Հոկտեմբերի 1-ին, ժամը 11:29-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ա. Խաչատրյան փողոցի թիվ 19 շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 13:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ե. Քոչարի փողոցի թիվ 19 շենքի արտաքին երեսպատման սալիկը (9-րդ հարկի մակարդակում) թուլացել է, առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հեռացրել են սալիկը (30x60 սմ):