Փրկարարները համապատասխան օգնություն են ցուցաբերել քաղաքացիներին
Հոկտեմբերի 1-ին, ժամը 09:40-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բրյուսովի թաղամասի թիվ 62 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Հոկտեմբերի 1-ին, ժամը 10:05-ին տեղեկություն է ստացվել, որ Տրդատ ճարտարապետ փողոցի թիվ 9/6 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին բնակարանից իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են համապատասխան օգնություն: