211652_close_icon
views-count4111 դիտում article-date 20:58 16-08-2015

Անգլիայի առաջնություն «Մանչեսթեր Սիթին» ջախջախեց «Չելսիին». տեսանյութ

Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրին կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ 3:0 հաշվով հաղթեց գործող չեմպիոնին՝ Լոնդոնի «Չելսիին»: Մանուել Պելեգրինիի սաները գերազանց հանդիպում անցկացրեցին և եթե չլիներ «Չելսիի» դարպասապահ Ասմիր Բեգովիչի ֆանտաստիկ խաղը, ապա «Սիթին» շատ ավելի խոշոր հաշվով կհաղթեր: «Մանչեսթեր Սիթին» այս հաղթանակից հետո 6 միավորով «Լեսթերի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ միասին գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ ահա Ժոզե Մոուրինյոյի թիմը անսպասելիորեն համալրել է հետնապահների շարքերը՝ իր հաշվին ունենալով ընդամենը 1 միավոր: Անգլիայի Պրեմիեր Լիգա, 2-րդ տուր «Մանչեսթեր Սիթի»-«Չելսի»՝ 3:0 Գոլերը՝ Ագուերո, 31, Կոմպանի, 79, Ֆերնանդինյո, 85 Այսօր առաջնությունում կայացել է ևս մեկ հանդիպում՝ Լոնդոնի «Արսենալը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Պելասին»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր