12483 դիտում
10:18 30-09-2017
«Գնթունիք»-ի Կարենի թեկնածությունը հաստատվել է առանց էմոցիաների. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն վերջնական որոշում է կայացրել նաև Ապարանի համայնքապետի ընտրությունների ժամանակ իր թեկնածուի հարցում. Ապարանում ՀՀԿ թեկնածուն կլինի «Գնթունիք» ընկերության սեփականատեր Կարեն Եղիազարյանը:
ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանը armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը:
Armtimes.com-ը գրել էր, որ Ապարանում Կարեն Եղիազարյանի թեկնածությանը սատարում էին Ապարանում «կշիռ» ունեցող ՀՀԿ-ականների մեծ մասը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ, բայց Եղիազարյանի թեկնածությունը, ինչպես նշում է մեր աղբյուրը, ՀՀԿ Արագածոտնի մարզային կառույցի ղեկավար, Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի սրտով չէր: Եվ թե ով կլիներ Ապարանում ՀՀԿ-ի թեկնածուն, պետք է որոշեր ՀՀԿ «ամենագլխավորը»:
Մեր տեղեկություններով, թեև նախապես սպասվում էր, թե կողմերից յուրաքանչյուրը պետք է փորձի ամեն ինչ անել, որ իր ներկայացուցիչը առաջադրվի որպես ՀՀԿ թեկնածու, և այդ համատեքստում կրքերը կարող են փոքր-ինչ բորբոքվել, հարցի քննարկումն անցել է շատ հանգիստ՝ առանց ավելորդ էմոցիաների ու կրքերի, և կայացվել է Կարեն Եղիազարյանի թեկնածությունն առաջադրելու որոշումը:
Ի դեպ, Սարգիս Սահակյանը շատ հանգիստ էր խոսում Կարեն Եղիազարյանի թեկնածությունը հաստատվելու վերաբերյալ՝ ցույց տալով, որ ամեն ինչ նորմալ է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
8614 դիտում
16:04 28-03-2021
Շշմելու պատմություն է. Կարենի եղբայրը գտնում է մոր երազին եկած ծառն ու հենց այդ ծառի տակ թաղված Կարենի դին
2844 դիտում
10:51 03-04-2018
Անցած 2 տարում գրեթե ոչինչ չի արվել, բայց այդ ամենը պետք է վերլուծել առանց էմոցիաների. «Առավոտ»
Այս բաժնից
1660 դիտում
08:50 21-12-2024
Ինչո՞ւ աշխատանքից ազատվեցին արդարադատության նախարարի բոլոր տեղակալները. «Փաստ»
1291 դիտում
07:36 21-12-2024
Արևմտյան «ժողովրդավարության» դեմքը՝ «յուրային-օտար». «Փաստ»