211652_close_icon
views-count106187 դիտում article-date 11:36 04-03-2019

Նոր զարգացումներ՝ հանցագործ աշխարհի ներկայացուցիչ «Հունաստանցի Կարենի» սպանությունից. կալանավորվածները Կարենի կողմից սպանվածի եղբայրն ու սանիկն են. հայտնաբերվել է զենք-զինամթերք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 2-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի պետի տեղակալ Արմեն Մուրադյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը, որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 35-ամյա Վիլյամ Դանիելյանի և Իջևան քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Գևորգ Չապուխյանի նկատմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններիս նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր. օր-ի 35-104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի և 235 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։ Դատավոր Գոռ Շահբազյանը դռնփակ դատական նիստերն անցկացնելուց հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննիչի միջնրդությունը և նշված անձինք կալանավորվել են։ Գ. Շամյանի տեղեկություններով՝ Վ. Դանիելյանն ու Գ. Չապուխյանը կասկածվում են հանցագործ աշխարհի ներկայացուցիչ՝ «Հունաստանցի Կարեն» մականվամբ 29-ամյա Կարեն Խնուսյանի սպանությունը նախապատրաստելու մեջ։ Կոտայքի մարզի քննիչներն ու ոստիկանները հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական անհետաձգելի միջոցառումների արդյունքում հայտնաբերել են նաև հրազեններ, ինքնաձիգի պարկուճներ, ռազմամթերք։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2010 թվականին Հունաստանում Կ. Խնուսյանը սպանել էր Վ. Դանիելյանի եղբորը՝ Արկադի Դանիելյանին, իսկ Գ. Չապուխյանն էլ Վ. Դանիելյանի սանիկն է։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրի [url=https://shamshyan.com/hy/article/2019/02/24/1118296/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, փետրվարի 24-ին հրազենի օգտագործմամբ սպանություն էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ էր ստացվել, որ Աբովյան-Ջրվեժ ավտոճանապարհի «Ծիրանի» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող դաշտում տղամարդու դի կա: Ժամանել էին ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Սարգսյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արտակ Ղազարյանը, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ, արդարադատության գնդապետ Մհեր Վարդանյանը, և նույն վարչության Աբովյանի քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանի գլխավորությամբ։ Տեղում էին նաև փորձաքրեագետներն ու դատական բժիշկը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մահացածի մարմնի վրա կար հրազենային 2 վնասվածք: Տեղում Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մ. Վարդանյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որում ներգրավված էին մի քանի քննիչ, ինչպես Կոտայքի մարզային քննչական վարչությունից, այնպես էլ Աբովյանի քննչական բաժնից: Ժամանել էր նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության խումբը: Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մահացածի մարմինն ամբողջությամբ դաջված էր քրեական աշխարհի խորհրդանիշներով, ութանկյուններով (восьмиконечник): Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի ինքնությունը և ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, հանցագործությունը բացահայտելու, կատարողին կամ կատարողներին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր