9042 դիտում
09:58 30-09-2017
Կառավարությունը դուրս է գալիս վարչապետի վերահսկողությունից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանի երկու օր առաջ արած հայտարարությունը անկյունաքարային է դառնում Հայաստանի ապագա իշխանության կառուցվածքի ուրվագծման հարցում: Սեպտեմբերի 28-ին Ռոստոմյանը պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ է կատարվում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայում՝ ասել էր. «ՍամվելԿարապետյանը, ով մեծ ներդրում է ունեցել ըմբշամարտի զարգացման մեջ և տևական ժամանակ մեծ աջակցություն է ցույց տվել, մարզաձևին ծանր հարված հասցրեց, և եթե չլիներ Գագիկ Ծառուկյանը, հայկական ըմբշամարտը կրախի առաջ կկանգներ: Փառք Աստծո, այսօր ՀԱՕԿ-ի նախագահի շնորհիվ թե՛ ծանրամարտը և թե՛ ըմբշամարտը որևէ խնդիր չունեն»:
Վարչապետ Կարեն Կարապետյանը, որպես Սամվել Կարապետյանի հովանավորյալ, պետք է անմիջապես հասներ Ռոստոմյանի պաշտոնանկությանը: Քանի որ վարչապետին հարիր չէ ղեկավարել մի կառավարություն, որի անդամը Սամվել Կարապետյանին մեղադրում է Ըմբշամարտի ֆեդրեացիային ծանր հարված հասցնելու մեջ:
Ռոստոմյանին պաշտոնանկ կարող էր անել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, բայց մի պայմանով, եթե ունենար նախագահ Սերժ Սարգսյանի համաձայնությունը, այսինքն՝ Սարգսյանը թույլ տար, որ այդ նախարարությունը վերցվեր Ծառուկյանի ենթակայությունից: Բայց քանի որ Ռոտոմյանը շարունակում է պաշոնավարել, նշանակում է՝ նախագահ Սերժ Սարգսյանը ևս համաձայն է Ռոստոմյանի ձևակերպումների հետ:
Մամուլը գրել էր, որ ի պատասխան Ռոստոմյանի հայտարարության՝ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական է տվել ստուգումներ իրականացնել Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում: Բայց ՊԵԿ-ը պաշտոնապես հերքել է այդ տեղեկությունները՝ նշելով, թե Ծառուկյանին պատկանող ընկերություններում իրականացվող ստուգումները պլանային են և ոչ մի կապ չունեն Ռոստոմյանի հայտարարության հետ:
Անկախ ամեն ինչից, պետք է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքը և անձամբ Գագիկ Ծառուկյանը վարչապետ Կարեն Կարապետյանին այսուհետ դիտարկում են որպես անձնական թշնամի, և առաջիկայում մենք դաշինքի ու կառավարության խորհրդարանական դուելների ականատեսը կլինենք: Իսկ թե ինչով կավարտվեն դրանք, և ով ում կտապալի, պարզ կլինի միայն ապրիլի 9-ից հետո»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
3029 դիտում
10:24 06-06-2019
Այս անգամ ծեծ, հաջորդ անգամ կկրակի՞․ իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ «Ժամանակ»
1533 դիտում
23:03 28-04-2014
ՈՒկրաինայում իրադրությունը դուրս է գալիս վերահսկողությունից. ՄԱԿ
12733 դիտում
10:32 30-06-2017
«Ելք»-ում իրավիճակը վերահսկողությունից դուրս է գալիս. «Իրավունք»
Այս բաժնից
1204 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»
532 դիտում
07:32 15-11-2024
18 մլն դրամ քաղցրավենիքի նվեր փաթեթների համար․ քաղաքապետարանի ամանորյա նվերների որակը չի փոխվի. «Ժողովուրդ»