211652_close_icon
views-count3557 դիտում article-date 09:21 28-09-2017

Հայաստանի 4 մարզերում ԱԻՆ հակակարկտային կայանքներից կրակոցներ են կատարվել

Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել: *** Սեպտեմբերի 27-ին, ժամը, 17:13-ից մինչև 17:21-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 10 կայանքներից Արարատի մարզի Արմաշ, Սուրենավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր առաջին կարգի 1 ամպ, կատարվել է 731 կրակոց: *** Սեպտեմբերի 27-ին, ժամը, 16:18-ից մինչև 16:28-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 10 կայանքներից Արարատի մարզի Արմաշ, Սուրենավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր առաջին կարգի 1 ամպ, կատարվել է 1027 կրակոց: *** Սեպտեմբերի 27-ին, ժամը 05:14-ից մինչև ժամը 05:24-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 7 կայանքներից Կոտայքի մարզի Մրգաշեն, Քանաքեռավան, Եղվարդ, Նոր Արտամետ, Նոր Գեղի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 232 կրակոց: *** Սեպտեմբերի 27-ին, ժամը 03:53-ից մինչև ժամը 03:59-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 153կրակոց: *** Սեպտեմբերի 27-ին, ժամը 03:41-ից մինչև ժամը 03:46-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 2 կայանքներից Արմավիրի մարզի Լուկաշեն և Նորավան համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 74 կրակոց:

Նմանատիպ նյութեր