Տավուշի և Լոռու մարզերում 23 հակակարկտային կայանքներից կատարվել է 2054 կրակոց. ԱԻն
Ընդամենը թվով 23 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 2054 կրակոց:
Դիտարկվող տարածքներում և տարածքներից դուրս կարկտահարության դեպք չի գրանցվել:
***
Հունիսի 29-ին, ժամը 01:06-ից մինչև 01:19-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 3 կայանքից Տավուշի մարզի Բագրատաշեն համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 285 կրակոց:
***
Հունիսի 29-ին, ժամը 00:15-ից մինչև 00:49-ը ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության ծառայության հակակարկտային 20 կայանքից Լոռու մարզի Լեջան, Գյուլագարակ, Գարգառ, Ամրակից, Ագարակ, Վարդաբլուր, Կուրթան, Կողես, Օձուն, Հագվի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 1769 կրակոց: