Դի Կապրիոն կմարմնավորի Մարտին Սկորսեզեի ֆիլմում ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Ռուզվելտի դերը
Հոլիվուդյան հանրահայտ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն կխաղա Մարտին Սկորսեզեի դրամատիկ ֆիլմում գլխավոր հերոսի դերը, գրում է Deadline Hollywood-ը։
Ֆիլմը նվիրված է ԱՄՆ-ի 26-րդ նախագահ Թեոդոր Ռուզվելտի հիշատակին։
Թերթի տվյալներով՝ ֆիլմի պրոդյուսերներն են Մ. Սկորսեզեն, Դի Կապրիոն և դերասան Չաք Պաչեքան։ Սցենարի հեղինակը՝ Սքոթթ Բլումը։
Նկարահանումների սկսման օրը հայտնի չէ։