211652_close_icon
views-count2877 դիտում article-date 21:05 26-09-2017

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (սեպտեմբերի 25-ից 26-ը)

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 25-ից 26-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 11 դեպքերը բացահայտվել են: Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք: Բացահայտվել է գողության 4, խարդախության 8, կողոպուտի, յուրացման, դրամանենգության և խուլիգանության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 3 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար, ինչի հետևանքով 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր