Հունաստանի ԶԼՄ-ները 24-ժամյա գործադուլ են սկսել
Հունաստանի ողջ տարածքում այսօր առավոտվանից սկսվել է ԶԼՄ-ների 24-ժմյա գործադուլը, հաղորդում է Ria Novosti-ն։
Վերջիններս իշխանություններից պահանջում են պահպանել հավելյալ սոցիալական ապահովագրության համակարգը, դադարեցնել զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների աշխատանքային և սոցիալական իրավունքների ոտնահարումը։
Այսօր առավոտյան ժամը 6-ից մինչև վաղը առավոտյան ժամը 6-ը չեն աշխատի ռադիո և հեռուստաեթերներ չեն լինի, ինչպես նաև լրատվական կայքերի մեծ մասը։
Արհմիությունների տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ 1 տարում կառավարության ու գործատուների հետ բանակցությունները ոչինչ էլ չտվեցին։