4234 դիտում
12:16 23-07-2017
Վերեսուելայում ընդդիմությունը կոչ է արել 48-ժամյա գործադուլ անցկացնել
Վենեսուելայի ընդդիմությունը կոչ է անում իր համակիրներին նոր գործադուլ անցկացնել: 48-ժամյա գործադուլային ցույցը նախատեսվում է կազմակերպել գալիք չորեքշաբթի և հինգշաբթի օրերին. հաղորդում է [url=http://ru.euronews.com/2017/07/23/venezuela-2-day-general-strike]euronews[/url]-ը:
Մեկ շաբաթ անց՝ հուլիսի 30-ին կազմավորվելու է Սահամադիր ժողովը, որը իրավունք է ստանալու փոխելու սահմանադրությունն ու սահմանափակել օրենսդիր իշխանության լիազորությունները, այդ ովում՝ դատավորներին նշանակելու իրավունքը:
Ընդդիմությունն այս քայլը համարում է անօրինական և ձգտում է չեղարկել այն:
«Առանց արդարադատության խաղաղություն չկա: Այս պատճառով մենք երթով գնում ենք գերագույն դատարան: Հենց գերագույն դատարանն է երաշխավորում օրենքի գերակայությունը»,- ասել է ընդդիմության առաջնորդի կինը՝ Լիլիան Տինտորին:
Նշենք, որ Վենեսուելայում վերջին ամիսներին զոհվել է 90 ցուցարար: Սակայն իշխանությունները մտադիր չեն նահանջել: Նիկոլաս Մադուրոյի կարծիքով՝ ընդդիմությունը մտադիր է հեղաշրջում իրականացնել: Իշխանության կողմնակիցները նախատեսում են եկող շաբաթվա վերջում նույնպես զանգվածային ցույցեր կազմակերպել:
Նմանատիպ նյութեր
937 դիտում
13:02 09-07-2015
Մետրոպոլիտենի աշխատակիցների 24 ժամյա գործադուլ` Լոնդոնում
2160 դիտում
13:49 26-09-2017
Հունաստանի ԶԼՄ-ները 24-ժամյա գործադուլ են սկսել
3327 դիտում
13:52 06-02-2018
ՀՀ փաստաբանների պալատը պատրաստվում է մեկօրյա համապետական գործադուլ անցկացնել
Այս բաժնից
868 դիտում
18:25 20-11-2024
Թուրքիայում փորձարկում են Bayraktar TB3 անօդաչու թռչող սարքերը
1486 դիտում
09:35 20-11-2024
Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
1150 դիտում
22:50 19-11-2024
Զախարովան Լիտվային և Շվեդիային խորհուրդ է տվել ավելի շատ ծախսել իրենց անվտանգության վրա