211652_close_icon
views-count2201 դիտում article-date 20:26 09-03-2016

Արթուր Դավթյանը՝ բազմամարտի Հայաստանի չեմպիոն

Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցում մեկնարկեց մարմնամարզության Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը տղամարդիկ մրցում էին բազմամարտի չեմպիոնի տիտղոսի համար: Տղամարդկանց պայքարում լավագույն արդյունք գրանցեց Արթուր Դավթյանը, ով հավաքեց 87,3 միավոր: Երկրորդ տեղում՝ 80,85 միավորով, Արմեն Պետրոսյանն է, իսկ եռյակի վերջում Վիգեն Խաչատրյանն է (80,5 միավոր): Տղամարդկանց Հայաստանի առաջնությանը մասնակցում են 32 մարմնամարզիկ, իսկ աղջիկներինը՝ 20: Մրցումային երկրորդ օրը Օլիմպիական չեմպիոն Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում պայքարի մեջ կմտնեն արդեն աղջիկները: Իսկ առանձին գործիքների վրա Հայաստանի չեմպիոնները կորոշվեն մարտի 10-ին կայանալիք եզրափակչում, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Նմանատիպ նյութեր