Աշխարհի Գավաթ. Լևոն Արոնյանը երրորդ ոչ-ոքին խաղաց
Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում այսօր կայացավ Լևոն Արոնյան – Դին Լիժեն եզրափակիչ խաղի երրորդ պարտիան:
Ի տարբերություն նախորդ պարտիայի, այս անգամ խաղը հանգիստ հունով անցավ և գրոսմայստերները արագորեն ոչ-ոքիի համաձայնվեցին:
Հաշիվը դարձավ 1,5:1,5: Վաղը կկայանա եզրափակչի վերջին՝ 4-րդ պարտիան, որտեղ Արոնյանը կխաղա սև խաղաքարերով:



