211652_close_icon
views-count6615 դիտում article-date 15:58 25-09-2017

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է

Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2017 թվականի սեպտեմբերի 19-ից 23-ը Ծառայության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 1864 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել թվով 256 հեռախոսազանգի: Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված թվով 11 բողոքի: 2017 թվականի սեպտեմբերի 19-ից 23-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1434 քաղաքացի:

Նմանատիպ նյութեր