211652_close_icon
views-count7318 դիտում article-date 11:56 25-09-2017

Ինչպիսի եղանակ է սպասվում Հայաստանում առաջիկա օրերին

Սեպտեմբերի 25-26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 25-26-ն առավելապես հյուսիսային շրջաններում, 27-29-ը շրջանների զգալի մասում, հատկապես երեկոյան ժամերին, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 27-29-ը կնվազի 6-8 աստիճանով: [img]http://shamshyan.com/ups/images/0649172001506320748679022.jpg[/img] Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 25-26-ը երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 27-29-ը երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ: [img]http://shamshyan.com/ups/images/0018122001506320798182.jpg[/img]

Նմանատիպ նյութեր