Մալիում պայթյունի հետևանքով ՄԱԿ֊ի 4 խաղաղապահ է զոհվել
Մալիի Քիդալ բնակավայրից 30 կմ հեռավորության վրա ականառումբի դետոնացիայի ժամանակ ՄԱԿ֊ի խաղաղապահ առաքելության 4 անդամ է զոհվել, ևս 15 խաղաղապահ վիրավոր է։ Այս մասին հայտնում է BBC֊ն։
Մալիում ՄԱԿ֊ի մամլո քարտուղարի Օլիվյե Սալգադոն BBC֊ին հայտնել է, որ վիրավորներից 6֊ը ծանր վիճակում են գտնվում։
Դեռևս ոչ մի խմբավորում պայթյունի համար պատասխանատվություն չի ստանձնել։