Անկախության օրը Երազգավորսի միջնակարգ դպրոցում
Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երազգավորս գյուղի միջնակարգ դպրոցում իրականացվեց միջոցառում՝ նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 26 ամյակին:
Դպրոցի ավելի քան 50 աշակերտներ երգեցին, պարեցին և իրենց շնորհավորանքի խոսքն ասացին: Դպրոցի տնօրեն Արամ Մխիթարյանը, միջոցառման կազմակերպիչ Թեհմինե Սարգսյանը, ծնողները և հանդիսատեսները նշեցին, որ նայելով այս հրաշք երեխաներին՝ արդեն հասկանում ես՝ Հայաստանի ապագան լուսավոր է, քանի որ գտնվում է այս հզոր սերնդի ձեռքերում…
Լուսանկարները՝ Բավական Ապիտսարյան